-
21.03.2017|
00:12
Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը այսօր է՝ մարտի 21-ին` ժամը 18-ին, Շահումյանի գերեզմանատանը կից «Սան Լազար» սգո սրահում, հուղարկավորությունը՝ վաղը, ժամը 14-ին։ Նրա մարմինը կհանձնեն հողին, հանգստություն կգտնի՞ հոգին: Մեկ տարի հետո այսօր աղմկողներից քանի՞ մարդ կհիշի Հաց բերողին:
-
20.03.2017|
10:05
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին` ժամը 18-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։
-
19.03.2017|
18:27
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը մեծ հարգանքով է հիշել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին։ Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ա. Սարգսյանին «Եռաբլուրում» հուղարկավորելու հարցի շահարկումը, Ա. Տեր-Թադևոսյանը նշել է, որ «Եռաբլուրը» այն տեղն է, որտեղ ազատամարտիկների են հուղարկավորում։
-
19.03.2017|
18:23
«Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայր Արաքսյա Սիմոնյանը կարծում է, որ «Եռաբլուր» պանթեոնը չպետք է դառնա սովորական գերեզմանոց։ «Պետք է իմանալ, որ «Եռաբլուրը» էն տարածքն է, որ էստեղ միայն զոհվածներ են։
-
19.03.2017|
18:20
Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը միշտ էլ ցավալի է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին։
-
19.03.2017|
18:16
Երեկ կատարվել է Արթուր Սարգսյանի դիահերձումը՝ հաղորդել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել, որովհետև չեն ժամանել Հայաստան»,- նշեց Տռուզյանը:
-
18.03.2017|
16:24
Արարատի մարզի Դեղձուտ համայնքում երկու օր առաջ միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմնակիցների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ։
-
18.03.2017|
14:05
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին:
-
18.03.2017|
01:09
«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առիթով։
-
17.03.2017|
17:01
«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։